օրագրային

հա, հավաքել եմ ինձ


ջումանջիի մուլտսերիալը մի սերիա ուներ, որտեղ նույն ժամանակահատվածի անընդհատ կրկնությունը, թե փոթորիկը, չեմ հիշում, կարող էր կասեցվել միայն մի հարցով համակարգչին։ ու, ինչպես վերջում պարզվեց, այդ հարցը՝ ինչո՞ւ֊ն էր։

ասում են մի՛ դեմ տվեց մարդուն այցելուին այդ հարցը, քանի որ նա կխառնվի իրար, կսկսի պաշտպանվել ու կփակվի

բայց հետո սուր զգում ես էդ անտեր հարցը այն ժամանակ տալու բացթողումը

ու նույնիսկ, երբ այն ժամանակ էլ մտքիդ եկել է, ուզել ես հարցնել, բայց պահը բաց ես թողել, ինչ պատճառով էլ բաց թողած լինես, մեկ է հիմարությունից ես բաց թողել, որովհետև ինչ պատճառ էլ ուզում է լինի, մեկ է, հիմարություն է այդ պատճառը հարցի կարևորությունից վեր դասելը

ինչի՞

4 thoughts on “հա, հավաքել եմ ինձ

  1. գիտես, հիմա ինձ թւում է, որ անիմաստ հարց է «ինչու»֊ն։

    նախ, այն կարող է ստիպել քեզ եւս մի «ինչո՞ւ» հարցնել, իսկ յետոյ բերի մի շարք ինչուների, ու դա նման է ինչպէս է շունը պոչի հետեւից ընկնում։

    յետոյ էլ, այդ հարցը ուղարկում է մարդուն անցեալ, ու նա փորձում է հասկանալ ինչո՞ւ, ու սկսել ինչ֊որ ռացիոնալիզացիաներ գտնել, ու շատ հաւանական է, որ իրականը չգտնի։

    նաեւ, երեւի «ինչո՞ւն» իրականում պարունակում է մի այլ հարց։ ասենք՝ «ես ինչ֊որ բա՞ն եմ սխալ արել»։

    ամէն դէպքում, պատասխանը, ինձ հիմա թւում է, բնաւ էլ լոգիկայի, մտքերի մասին չէ։

    պատասխանը էմոցիաների, զգացմունքների մասին է։ ու աւելի լաւ է փորձել հասկանալ ինչ է մարդը զգում, քան հարցնել «ինչո՞ւ», ու ոչ մի բան չհասկանալ։

    1. հմ, ինձ թվում է քո առաջարկածը այլ ծայրահեղության մեջ ընկնելն է՝ հասկանալ զգացմունքները։ ես չեմ ասում, որ հույզերին լսել պետք չէ, բայց հույզերն էլ սերտ կապված են կամ բխում են մտքերից։
      հետո էլ՝ չէ, ես բնավ ինչուն այդքան անցյալ տանող ու մեղադրող չեմ ընկալում ու այդ կոնտեքստում չեմ գրել, ոչ էլ սխալի։ ասենք՝ ինչու եմ ես/նա/դու սենց անում հարցի պատասխանը ահագին բան կպարզի՝ արժեքներ, մոտիվներ, հետաքրքրություններ, բնավորություն։
      ու ես անկեղծ, իրական պատասխանի մասին եմ, ոչ թե ցրոցիի, կռուտիտի ու ռացիոնալիզացիայի։ ու հա, քո բերած փաստարկները ես ինքս ինձ արդեն ասել եմ որպես չհարցնելու ատգավոռկա ։Ճ իհարկե կարող է ռացիոնալիզացիա դուրս գալ, բայց պետք է փորձել ու հետո փորձել ռացիոնալիզացիան դեն նետել ու ես կարծում եմ, որ քանի որ ինքնանպատակ չէ հասնել վերջին ինչուի պատասխանին, այդ ճանապարհին լիքը պետքական բան դուրս կգա

    2. >նաեւ, երեւի «ինչո՞ւն» իրականում պարունակում է մի այլ հարց։ ասենք՝ «ես ինչ֊որ բա՞ն եմ սխալ արել»։

      ու հենց սխալի ու ճշտի կատեգորիաներով մտածելը արդեն էն չի, դա արդեն ենթադրում է, որ ես գիտեմ լավ էր թե վատ, իսկ եթե արարքը ապրիորի չընդունել որպես սխալ ու մտածել, թե ինչու միգուցե պարզվի, որ բնավ էլ ամենավատ լուծումը չէր, ամենավատ քայլը չէր, որ արել եմ ու խելքին մոտ դրդապատճառներն եմ ունեցել, որ արել եմ։ ու հա, համամիտ եմ, ինչուն վերջին հարցը չէ, որ կարելի է/պետք է տալ, բայց առաջինը կարող է լինել

      1. այո, շատ ճիշտ է, որ ճշտի ու սխալի կատեգորիաներով մտածելը անկապ է։ ։ՃՃՃ

        ուզում եմ ասել, կարեւորը աւելի ցածր լեւելի հարցը պարզելն է։ ինքդ քո համար։ աւելի կարեւոր է քան «ինչո՞ւ»֊ով սկսւող հարցը ձեւակերպելը։

Leave a comment