օրագրային

հա, հավաքել եմ ինձ


ջումանջիի մուլտսերիալը մի սերիա ուներ, որտեղ նույն ժամանակահատվածի անընդհատ կրկնությունը, թե փոթորիկը, չեմ հիշում, կարող էր կասեցվել միայն մի հարցով համակարգչին։ ու, ինչպես վերջում պարզվեց, այդ հարցը՝ ինչո՞ւ֊ն էր։

ասում են մի՛ դեմ տվեց մարդուն այցելուին այդ հարցը, քանի որ նա կխառնվի իրար, կսկսի պաշտպանվել ու կփակվի

բայց հետո սուր զգում ես էդ անտեր հարցը այն ժամանակ տալու բացթողումը

ու նույնիսկ, երբ այն ժամանակ էլ մտքիդ եկել է, ուզել ես հարցնել, բայց պահը բաց ես թողել, ինչ պատճառով էլ բաց թողած լինես, մեկ է հիմարությունից ես բաց թողել, որովհետև ինչ պատճառ էլ ուզում է լինի, մեկ է, հիմարություն է այդ պատճառը հարցի կարևորությունից վեր դասելը

ինչի՞

ցնդաբանություն

արժեզրկող


այստեղ կարող էր լինել գրառում բոլոր այն թեմանրի մասին, որոնցից ես հոգնել եմ, որոնք իրենք իրենցով ոչ մեկին հետաքրքիր չեն, բայց որը կծառայեր ինքնացուցադրմանը, ինչ֊որ մեկին ինչ֊որ մի բան հասկացնելուն, այսինքն կարող էր շատ լայն ու անհետաքրքիր մտքի լուծ լինել։

հապա եկեք ուրախանանք, քույրեր և եղբայրներ, որ աշխատրում մի անիմաստ, անպետք, փուչիկ գրառումով պակաս է, քան կարող էր լինել, և փառաբանենք մեծ ու փոքր աստվածներին այն բանի համար, որ կանաչը կանաչ է ու որ աշխարհում կան դալտոնիկներ։

այսուհանդերձ ես գիտակցում եմ սույն գրառման քայքայիչ արժեզրկող բնույթը և սթափ գիտակից վիճակում գտնվելով ընդունում, որ այն էլ չխուսափեց անիմաստությունից ու ցուցադրականությունից

այնպես որ զգոն եղե՛ք, որովհետև ցուցադրվելը ու ակնարկները ամենավատ բաները չեն հնարավոր աշխարհներից այս լավագույնում

ամէն, քույրեր