օրագրային

օրագրային №գիմ


օտտո, կյանքն անիմաստ է, մարդիկ հիմար, իսկ արհեստական ինտելեկտը անհասանելի երազ մեր սերնդի համար

քայլում եմ դեպի
ճանապարհ եմ զիջում փողոցային շներին,
շրջանցում եմ նրանց, ով նախկինում ընկերներս էին
անցնում եմ խանութների կողքով, որտեղ նախկինում աշխատում էին իմ ծանոթները

ակնոցների տակից անբարյացկամորեն նայում եմ անբարյացկամ նայող մարդկանց
արև է ու ցուրտ

ու ահա խոսում եմ քո երևակայական մեռած շան հետ
որովհետև չունեմ նույնիսկ իմ սեփական երևակայական մեռած շունը

մի խոսքով
զգոն եղե՛ք,
թե կարող եք