ցնդաբանություն

արժեզրկող


այստեղ կարող էր լինել գրառում բոլոր այն թեմանրի մասին, որոնցից ես հոգնել եմ, որոնք իրենք իրենցով ոչ մեկին հետաքրքիր չեն, բայց որը կծառայեր ինքնացուցադրմանը, ինչ֊որ մեկին ինչ֊որ մի բան հասկացնելուն, այսինքն կարող էր շատ լայն ու անհետաքրքիր մտքի լուծ լինել։

հապա եկեք ուրախանանք, քույրեր և եղբայրներ, որ աշխատրում մի անիմաստ, անպետք, փուչիկ գրառումով պակաս է, քան կարող էր լինել, և փառաբանենք մեծ ու փոքր աստվածներին այն բանի համար, որ կանաչը կանաչ է ու որ աշխարհում կան դալտոնիկներ։

այսուհանդերձ ես գիտակցում եմ սույն գրառման քայքայիչ արժեզրկող բնույթը և սթափ գիտակից վիճակում գտնվելով ընդունում, որ այն էլ չխուսափեց անիմաստությունից ու ցուցադրականությունից

այնպես որ զգոն եղե՛ք, որովհետև ցուցադրվելը ու ակնարկները ամենավատ բաները չեն հնարավոր աշխարհներից այս լավագույնում

ամէն, քույրեր

Leave a comment