ցնդաբանություն

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԿԱՄ ՄԻԱՅՆ ԵՍ


ես մեկին գիտեմ, որ համացանցում գրում է միայն տրանսլիտով ու մեծատառերով։ Մահվան պես։ տրանսլիտը չէ, մեծատառերը։ մինչդեռ նա հեռու է մահ լինելուց, միայն երևի, մետաֆորիկ մակարդակում, հիմարությամբ

ու համացանցը իրականում շատ բան է սովորեցնում սովորողին։ սովորեցնում է մարդկանց դիտել։ սովորեցնում է չհուսահատվել, սովորեցնում է, որ սխալ է կարծել, թե ամենավատ վիճակում դու ես, սովորեցնում է մտածել՝ համեմատելով վարքդ ուրիշների հետ, ուրիշների սխալների հետ։ ցույց է տալիս, թե մարդիկ ոնց են աշխարհներ կառուցում, իրենց սեփական աշխարհները ու հետո հիմարաբար փուզում դրանք։

Պրատչետի Տափակ աշխարհում ամենատխուր գիրքը թերևս «Քաղվորն» է։

Bill Door nodded. Of course there had been a mistake. Anyone could see there had been a mistake. He’d known all along it had been a mistake.
He tossed the overalls in a corner and took up the robe of absolute blackness.
Well, it had been an experience. And, he had to admit, one that he didn’t want to relive. He felt as though a huge weight had been removed.
Was that what it was really like to be alive? The feeling of darkness dragging you forward?
How could they live with it? And yet they did, and even seemed to find enjoyment in it, when surely the only sensible course would be to despair. Amazing. To feel you were a tiny living thing, sandwiched between two cliffs of darkness. How could they stand to be alive?
Obviously it was something you had to be born to․

ու կյանքն էլ սովորողին սովորեցնում է, որ տրված դեֆոլթ պայմաններոի սահմաններում մենք ընտրելու շատ քիչ բան ունենք, մինչդեռ ավելի շատ, քան կարծում ենք, որ ունենք։ ու այդ երկու մթության արանքում սեղմված մենք ենք ընտրում ինչի համար տառապենք, ում կարոտենք ու ինչպես կապենք մեր կոշիկները։

ոնց որ ասում է Մահը Պրատչետի մոտ․ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԿԱՄ ՄԻԱՅՆ ԵՍ։
այնպես որ
զգոն եղեք․․

օրագրային

ճլպ


ճլպ, ճլպ, ճլպ
լսո՞ւմ ես, այդպես են մարդիկ դուրս ընկնում քո կյանքից
ինչպես Լեթ գետը ընկնելուց
ճլպ, ճլպ, ճլպ․․․

պատմվածքներ

պրոզոպագնոզիա ու մի քիչ ավել


Մարդիկ իրար նման են։ Չե՞ք նկատել։ Երբեմն ես նայում եմ նրանց, նրանց դեմքերին, նրանց հագուստին, շարժումներին ու չեմ տարբերում։ Հիմնականում ես չեմ նայում մարդկիանց, քանի որ գիտեմ, որ եթե նայեմ, եթե խոսեմ նրանց հետ, նրանք նույնն են լինելու, նույն բանն են ասելու։

Իմ տանը ապրում են մարդիկ։ Նրանց ես չեմ ճանաչում։ Չեմ հիշում, թե ոնց է պատահել, որ նույն տանն ենք ապրում։ Չգիտեմ նրանք ովքեր են, որտեղից են հայտնվել։ Այսինքն գիտեմ, գիտեմ այնքան, ինչքան մնացած բոլորին։ Շատ լավ գիտեմ։ Ես մարդկանց հիմա շատ լավ եմ ճանաչում։ Ոչ մի բարդ բան չկա։ Շատ հեշտ սովորում ես հա նույն բանը տեսնելով։ Լավ մտապահում ես ու, բացի այդ, քեզ պարբերաբար հիշեցնում են, թե մարդիկ ինչպիսինն են։

Ու ես հիշում եմ նրան։ Ես հիշում եմ նրա մազի անհնազանդ խուճուճը, որ ընկնում էր ճակատին։ Ու նա ամեն անգամ անփութորեն այն հետ էր գցում, կորում էր ու էլի վերադառնում։ Ես հիշում եմ նրան ընդհատումներով։ Նա պարբերաբար տարբերվում էր գրախանութի վաճառողից, դասախոսներիցս, ջրի մարդուց, հեռուստացույցով թրթռացող հաղորդավարներից։ Նա տարբերվում էր մարդուց, ով ամեն տեղ էր։

Իսկ հետո նա կորավ, կտրվեց ու էլ հետ չընկավ։
Միգուցե հիմա նա նրանց հետ է, ով բնակվում է իմ տան։ Միգուցե ես սխալվում եմ։

Դուք չե՞ք նկատել, թե մարդիկ ինչ միանման են։ Նրանք բոլորը կորում են։

գրականություն, փիլիսոփայական

վուդրո վիլսոնի, ռումինիայի ու տխրության մասին


ուզում եմ գրել այն մասին, որ ամենատխուր զգացումը տխրությունն է, բայց չգիտեմ ոնց գրեմ, որ տաֆտալոգիա չստացվի ու լուրջ ընկալվի, քանի որ տխրությունը տեղ չի թողնում հումորի համար

բրիտանացի գիտնականներն ասում են՝ տխրում ենք ինչ֊որ բան կորցնելուց
իսկ ապա՞ երբ տխրում ենք ուրիշների համար փոխարեն

նույն գիտնականները պնդում են, որ տխրությունը պասիվ է, անգործունյա, բան չփոխող, հուսահատ

ինքդ քեզ համար տխրելը հիմարություն է, հիմարությունից է
ավել լավ է զայրանաս, մի բան անես

իսկ ուրիշի համար ի՞նչ անես
ուրիշների համար շատ քիչ բան կարող ես անել

վերջին հաշվով, ի՞նչ կարելի է անել այս աշխարհի համար
միայն տխրել

հ․գ․ հա, գրառումը տխուր միակողմանի է, հա, մենք փոխում ենք մարդկանց մեջ մի բան, երբ մարդիկ ուզում են, որ փոխվեն մեր միջոցով, մենք փոխում ենք աշխարհում մի բան մեր մտքերով ու արարքներով, բայց գրառումը սենց ավելի սիրուն է

հ․գ․ ու ես կցիտեմ Սարոյանին, որովհետև ինքը ինձնից սիրուն է գրել, ու երբեմն դա իմ մասին է․

Սկզբում լացս եկավ, որ ես գրող եմ, որ էլ ճա՞րս ինչ, ոչինչ չեմ կարող անել, բայց քիչ հետո լաց եղա ամեն բանի համար, ինչ որ մեկնումեկի աչքից երբևէ արտասուք է բերել։ Լաց եղա, թե մարդիկ ինչու պիտի լինեն այլանդակ, երբ ընդհակառակը՝ պիտի էնքան գեղեցիկ լինեին, որ հողի տակի պստիկ կենդանիները դուրս գային գետնի երես ու թաքուն նրանց նայեին։ Լաց եղա թաքուն նայող էդ պստիկ կենդանիների համար։ Լաց եղա մայրիկի համար․․․․ Լաց եղա շան քոթոթի համար, որ հաչում, կլանչում էր գնդապետի վրա ինչ է՝ սա պրեզիդենտի տնազն էր անում ու դեմոկրատներին անպատվում։ Լաց եղա գնդապետի, պրեզիդենտի ու դեմոկրատների համար, էդ բոլոր հասուն տղամարդկանց, որ իրենց օրանգուտանգների հոտի պես են պահում, ամեն համագումարի պրեզիդենտության նույն թեկնածուի օգտին քվեարկում․․․․․ բայց մտքիցս դուրս չէր գալիս, թե ինչ է մնացել, գիտեի, որ շատ բաների համար դեռ լաց չեմ եղել ու անցա Վուդրո Վիլսոնին և Ազգերի լիգային, որովհետև Կլեմանսոն թքել էր նրա երեսին, իսկ լիգան մատը մատին էլ չէր խփում․․․․․․ հետո էլ եվրոպական մայրցամաքի փոքր ազգերով տարվեցի, լաց եղա Հունաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ֆինլանդիայի ու մյուս երկրների համար․ ախր նրանց բա՞նն ինչ պիտի լիներ։ Քիչ հետո էլ սկսեցի գիտության համար լաց լինել, որովհետև դժվար թե մի ուրիշը դրա համար արտասուք թափեր, ու ես լաց եղա իրենց մենության մատնած էն բոլոր մարդկանց համար, որ աչքները չեն կտրում մանրադիտակից՝ փորձելով հայտնաբերել իմացությանը մատչելի ամեն ինչ։ Հետո լաց եղա մանրադիտակով երևացող մասնիկների համար, որովհետև աշխարհում ամեն ինչ էդ մասնիկներից է կազմված, և թռչկոտող մոլեկուլի համար լաց լինելն էնքան բնական է ու կարևոր, ինչքան ուզածդ թռչկոտող բանի համար։ Դե, հետո էլ, քանի որ ամենամանր մասնիկներին էի հասել, մտածեցի ամենամեծ բաների համար էլ լաց լինեմ ու արտասուք թափեցի ամբողջ տիեզերքի, նրա բոլոր անհայտ գաղտնիքների, ժամանակի և լույսի բոլոր միլիոնավոր տարիների համար, ու դրանք իմ թափած ամենամխիթարական արցունքներն էին։