օրագրային


ես քեզ չեմ սիրում։ ես սիրում եմ քո կոշիկներն ու սվիտերը, սիրում եմ քո ձեռքերը, քո շուրթերը, քո հոտը, դեմքիդ արտահայտությունը, երբ քնած ես, սիրում եմ քո երաժշտությունը, սիրում եմ նայել, թե ոնց ես ինչ֊որ գործ կենտրոնացած անում, սիրում եմ քո սյուռ անհասկանալի պատմվածքները։ իսկ քեզ ես չեմ ճանաչում։