պատմվածքներ

խավարում


ճանապարհորդողների մասին տեղեկությունները ինձ հունից հանում են, նրանց նկարները՝ նյարդերիս ազդում։ ահա արդեն տասնութ տարի է նույն գործն եմ անում։ քսանվեց տարի ճամփեքին գտնվող, իմ համոզմամբ, հաստատ երջանիկ հիսունամյա տղամարդու մասին հոդվածը երկաթանման խփում է գլխիս։ ես սիկոյնիկներ եմ վերանորոգում։ գիտե՞ք դա ինչ է։ ես էլ չգիտեի։ մինչև ազատ աշխատատեղի մասին ազդարարող հայտարարությանը բախվելը։ մի տանջվեք համացանցում որոնել։ ես էլ փորձեցի։ ոչ մի բան չբերեց։ ուրեմն այդ երջանիկ պարոնը ճանապարհորդել է ավելի շատ, քան ես․ գործս անիծելով, տքնել եմ այս մութ խցում։ մութ, քանի որ սիկոյնիկները վառ լույսից քայքայվում են, և ստիպված ես դրանք քանդել կիսախավարում։ ես ընդունվեցի սիկոյնիկներ վերանորոգելու, քանի որ այդ գործն անելու այլ թեկնածու չկար։ ես ընդունվեցի սիկոյնիկներ վերանորոգելու ոչ մի բան չիմանալով սիկոյնիկների կառուցվածքի և նույնիսկ դրանց գործնական նշանակության մասին։ եւ հիմա ես կարդում եմ երջանիկ մարդկանց մասին, ովքեր չգիտեն և կյանքում չեն իմանա, թե ինչ է սիկոյնիկը։ նրանք պարտավոր չեն սիկոյնիկ վերանորոգել։ կամ այդպիսին չեն համարում իրենց։ նրանք չեն պատկերացնում, չեն հասկանա, որ ինչ֊որ մեկը պետք է վերանորոգի սիկոյնիկները։ պետք է․

գրականություն, չափածո

առանց կետերի


жалела людей
желудей

Սիրո՞ւմ է, չի՞ սիրում Ձեռքերս եմ ջարդում
ու մատներս
շաղ տալիս ջարդոտած
Այդպես պոկում ու
քամուն են տալիս
հանդիպած երիցուկների պսակները
թող սպիտակին տան մազերիս կտրվածքն ու թրաշը
Թող տարիների արծաթը զրնգա
ուզածի չափ
հուսով եմ, հավատում եմ երբեք չի գա
ինձ մոտ ամոթալի ողջամտությունը

Արդեն երկուսն է
դու պետք է որ քնած լինես
Իսկ միգուցե
քո մոտ էլ է նույնը
Ես չեմ շտապում
Ու հեռագրային կայծակներով
կարիք չունեմ
քեզ արթնացնելու
անհանգստացնելու

ծովը գնում է հետ
ծովը քուն է մտնում
Ինչպես ասում են դեպքն իրեն սպանել է
սիրային նավակը ջարդվել է առօրյային
Քո հետ մենք հաշիվները փակել ենք
Եվ անտեղի է թվարկումը
փոխադարձ ցավերի տհաճությունների
ու դառնությունների

Արդեն երկուսն է դու պետք է որ քնած լինես
Գիշերը Ծիրկաթին արծաթե ակնով
Ես չեմ շտապում և հեռագրային կայծակներով
Կարիք չունեմ քեզ արթնացնելու, անհանգստացնելու
ինչպես ասում են դեպքն իրեն սպանել է
սիրային նավակը ջարդվել է առօրյային
Քո հետ մենք հաշիվները փակել ենք և անտեղի է թվարկումը
փոխադարձ ցավերի տհաճությունների ու դառնությունների
Դու տես ինչ հանդարտություն է աշխարհում
Գիշերը պաշարել է երկինքը աստղային տուրքով
այսպիսի ահա ժամերին կանգնում ես ու ասում
դարերին պատմությանը և աշխարհքին

մայակովսկի
սևագրերից
թարգմանեց ով թարգմանեց

 

օրագրային

օրագրային №բեն


սև Շապիկի տակից լսում եմ քո սրտի բախելը։
Ծանր շնչառությունդ։
Ինչ֊որ բան գվվվվվվվվում է օրուգիշեր։ Պարզապես ցերեկը դուք չեք նկատում։
Տաք ես։ Ջերմում ես։
Կպչում մտքերը քնել չեն տալիս։
Կասեիր՝ խորքային ա։
Մտածում եմ՝ սիրահարվածությունն ի՞նչ է։ թեթև Քնատ մտքով ջնջում եմ սիրո ու սիրահարվածության հնարովի սահմանները։ Դրանք պոետներն են հորինել․․․․․․․․․ պարապությունից։ Իսկ ես կվերացնեմ նույն դրդապատճառով։
Այսօր հանրահավաք է։ Ծառուկյանը չարաշահում է «այսօր» բառը։
Օրը սկսվեց ու ավարտվում է դե էդքան էլ չէ աչաջրում։
Աչաջուրը երեկոյան տարբեր է։ Էլ գրիգանման հեքիաթային երաժշտություն չեն միացնում։
Դու քնել էիր ենթադրյալ գրիգի տակ։ Իսկ ես քեզ էի շնչում։
Այսօր մի տեսակ գարուն է բացվել։

օրագրային

օրագրային №այբ


մեզանից մեկը չպետք է սիրի կիրակիները,
իսկ մյուսը՝ հավատա, որ ընտանիք կազմելը լավ միտք է

սիրում եմ նայել, թե դու ինչպես ես ամաններ լվանում

գնացի հաց ուտեմ

 

 

հ․գ․ ես մի ժամանակ չէի սիրում վանաձորը

ցնդաբանություն

ցնդաբանություն կամ 5 տող գոգիների կյանքից


պատմվածքս ավարտելու հավես չունեմ։

գոգի․ ես անուններ չեմ տալիս հերոսներիս
գոգի՝ բա, իսկ եթե՞ շատ են լինում

ու ես գիտեմ, որ իքս ու իգրեկով չես նշանակում հերոսներիդ

ենթադրենք մի մարդ, ում անվանենք Ա ․․․ ի՞նչ է անում։ ենթադրենք ուզում է։ բոլոր պատմվածքները սկսվում են, երբ ինչ֊որ մեկը ինչ֊որ բան ուզում է։ բոլոր պատմվածքները նաև շարունակվում են, երբ ինչ֊որ մեկը, անվանենք նրան Բ, չի ուզում այն, ինչ ուզում է Ա֊ն։ Այլապես այդ պատմվածքը չէր գրվի։ Բ֊ն կարող է լինել ամեն ինչ, ասենք՝ աստվածներից մեկն է, Ա֊ի ալտերէգոն է, քամի է, սահարան է կամ հարկային համակարգն է։ Բ֊ն վատն էլ չէ, Բ֊ն փիսն է միայն տրիվիալ ոչ խորը պատմվածքներում, իսկ մի քիչ խորանալու դեպքում նա բավական տանելի է, խղճահարության արժանի (կայծակ ու ամպրոպ թափի մեր վրա Ֆրիդրիխը) և #պարզապես վատ ադապտացված մեկն է։ Ա֊ն էլ իր երազած տղան չէ բայց մի կերպ ծերը ծերին հասցնում է, պահում է համընդհանուր բարոյականության նորմերը ու հարևանների հետ լեզու գտնում է։

ուրեմն՝ եթե Ա֊ն լինի գոգի և նաև Բ֊ն լինի գոգի, ապա մենք կունենանք նույն գոգիին կամ գոգուն, ով ուզում և չի ուզում նույն բանը միաժամանակ։ Այսինքն մենք կունենանք գոգի, ով ամբիվալենտ զգացումներ, մտքեր ու ցանկություններ ունի, ինչը մեզ պարզապես ստիպում է խոսել գոգիի ներքին կոնֆլիկտներից։ ու դուք հիմա կասեք, որ ես էլի հոգեբանականացնում եմ ամեն ինչ, բայց մի հատ գոնե փորձեք հոգեբանականացնում բառը արագ կարդալ, կամ գոնե տպել

հա, իսկ պատմվածքը պետք է ավարտել։

զգոն եղե՛ք

օրագրային

հավաքում եմ


մարդիկ կան խմած շշերի կափարիչներն են հավաքում,
մարդիկ էլ կան ավտոմեքենաներ են հավաքում փֆֆ,
մի ամերիկացի դասատու էլ կա, նա տարբեր տարիների կոմիքսներ է հավաքում,
ինչ֊որ մեկը՝ լայքեր ֆեյսբուքում,
շատերը նամականիշեր էին հավաքում մի ժամանակ, հիմա՝ չգիտեմ,
կամ մեռած միջատներին ապակիների տակ խփած բռռռ,
երևի գրքեր հավաքող էլ կլինի, հա, կա, մեկին գիտեմ
կան նրանք, ովքեր աստղերն են հավաքում

ես էլ մեկի գրածներն եմ հավաքում

երազներ, ցնդաբանություն

երազ բնռապետով


էս անգամ էլ երազումս հիտլերի հետ էինք մարտնչում։ ինչ֊որ եգիպտական հնություններով թանգարանով էինք վազվզում։ հետո շատ ամերիկյան֊մարվելական պահ էր՝ իրար վրա ուղղած հրացաններով։

մէ խոսքով՝ ասիգա ի՞նչ կնշանակի

ցնդաբանություն

շատ բանալ գրառում, ծեծված քարերի մասին


ասում ա՝ սովորաբար մարդիկ կարծում են, որ եթե դու գրող ես, ապա աընդհնատ զբաղված ես նյութ հավաքելով։ մինչդեռ հերիք է դու մարդկանց ասես, որ գրող ես, նրանք իրենք են սկսում իրենց պատմությունները բերել։ էս համ էլ Մոէմի մոտ եմ հանդիպել, բայց ցիտում եմ Վես Անդերսնից
ասեմ ձեզ՝ նույն ․․․ն էլ հոգեբան լինելն է։ լրացրեք բացատը ըստ ձեր հայեցողության ու տրամադրության ։Պ

ոչ մի օրիգինալ բան չսպասեք այս գրառումից

ու երևի հիմարություն է ընտրել, թե արվեստի որ տեսակն է ամենավեհը, հեհ, բայց վերջերս հա մտածում եմ, թե երաժշտությունը ինչ ունիվերսալ է ու ինչ ամեն ինչից․

It begins, as most things begin, with a song. In the beginning, after all, were the words, and they came with a tune. That was how the world was made, how the void was divided, how the lands and the stars and the dreams and the little gods and the animals, how all of them came into the world. They were sung.
Anansi Boys: Neil Gaiman

ոչ մի նոր բան չեք կարդա այստեղ

բայց ասում եմ՝ հիրավի մարդիկ տարօրինակ անճանաչելի են։ ու մենք ճանաչում ենք նրանց որպես հայր, ծանոթ, ընկեր, այցելու, մակերեսային մեկը, ռոք նվագող, կծու սիրող։ կատեգորիզացնում ենք, անխղճորեն կատեգորիզացնում։ չէ, չեմ ասում չանենք, չենք էլ կարա չանենք, տենցն ենք։ բայց հետո նույն մարդը պտտվում է այլ կողմից ու կես ժամ շշկռված վրան ես նայում, չես հասկանում նա է, թե այլմոլորակայինները փոխարինել են նրան իր իսկ կլոնով։ հետո մի քիչ սովորում ես նրա այդպիսին լինելուն, ու հոպ, նա էլի հինն է, ստեղ ընդհանրապես բժժում ես ու չգիտես, նու, չուվակ, ո՞րն ես դու։ ու հետո էլ ասում են՝ մարդը անփոփոխ էություն ունի ու որ կամ էդ էությունը շոշափելի կամ բացահայտելի ա նրա դրսևորումների մեջ։ ո՞նց է։ ես իմ դրսևորումներին հաշիվ չեմ տանում, չեմ էլ ուզում շատերը հիշեմ, բայց եթե փորձեմ դրանք ի մի բերել ու ընդհանուր, կրկնվող գծեր հանել, դրանց չհամապատասխանող էն մնացած դրսևորումներս կնեղանան։ ուրիշ բան՝ անծանոթ կամ կիսածանոթ մեկին բնորոշել, հեշտ ա, շատ անգամ դիպուկ ու լավ էլ նյութականանում ա մարդ էն ձևով, ինչպես իրան ընկալում ես։ նենց որ ընկալեք ինձ լավը, չէ, լավը անորոշ ա, տաղանդավոր, չնայած էս էլ ա անորոշ, բայց վնաս չունի, որ ես տաղանդավոր լինեմ։
ու ընդհանրապես ես տալու եմ ինձ պատերով։Դ ծայրահեղ սուբյեկտիվիզմին։ տենց ապրելն ավելի հեշտ ա։

որտեղից ուր հասանք
դուք էլ մի քիչ
զգոն եղեք

ցնդաբանություն

երազ բնռապետությամբ


երազումս անթիուտոպիա էի տեսել, որտեղ բռնապետը լենին անունն ուներ ու իր կամքը մեզ ամեն անկյունում հարմարեցված բարձրախոսներով էին հաղորդում։ ես էլ բանկաների մեջ ծաղիկների սոխուկներ էի հարմարեցնում ամեն տեղ։

մնացածը չեմ հիշում
զգոն եղեք