պատմվածքներ

մահու չափ


երբ ես փոքր էի, ամեն անգամ տան աստիճաններով վեր բարձրանալիս, հատկապես երեկոյան, երբ մութը վրա էր գալիս, իմ հետևից հսկա ութոտնուկ էր ընկնում։ չգիտեմ, թե ոնց էր նա հարմարեցնում բնակվել աստիճանների վրա։ չգիտեմ, թե ինչով էր սնվում այնտեղ։ բայց ամեն անգամ աստիճաններով բարձրանալիս դմփդմփացնելով վազում էի կամ դանդաղ ետ֊ետ գնում, որ տեսնեմ, եթե նրա շոշափուկները ոտքերիս փաթաթվեն։ չգիտեմ, ոնց ուրիշները նրան չէին նկատում։ բայց նրա գոյությունը իմ համար ակնհայտ էր ու նաև ստուգված, քանի որ եղբայրս էլ էր նրանից փախչում։

ու երբ դպրոցում մեզ վախեցնում էին պուշկինի դպրոցի կողքերը կացինով շրջող սերիական մարդասպանով, ես չէի վախենում, քանի որ գիտեի, որ կա ավելի վախենալի մի բան, կա ութոտնուկը, աստիճանների վրա, ումից չես փախչի, ում կողքով ստիպված ես անցնել

ու երբ համալսարանում մեզ վախեցնում էին պատերազմներով, ես չէի վախենում, ես վախենում էի առեղծվածային ութոտնուկից, ով հասցրել էր բռնել զոհվածների ոտքերից

ու երբ երեսուն տարեկանում ինձ վախենցում էին ճգնաժամով, ես չէի վախենում, քանզի գիտեի, որ այս անգամ էլ հաջողվեց պլստալ ութոտնուկի կողքով

ու երբ քառասունհինգում ինձ վախեցնում էին հոգեսոմատիկ հիվանդություններով, ես չէի վախենում, փոխարենը փորձում էի ավելի արագ փախչել ութոտունկից

ու երբ հիմա ինձ վախեցնում է մահը, ես չեմ վախենում, որովհետև, անկախ դրանից, մի օր՝ իրիկնամուտին, մութ միջանցքում ութոտնուկը կբռնի քեզ, ինչքան էլ արագ վազող դու լինես

փիլիսոփայական

մեծ֊մեծ խոսում եմ


ասում եմ՝ մենք սկզբում պետք է սովորենք մենակ մնալ լինել, հետո նոր հարաբերություններ սկսենք աջուձախ

ու զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր չեն ուզում վախենում են սինգլ մնալ, որովհետև միայնակ լինելն ա օկ, միայնակ լինելն ա հարմար, իսկ սիրեկանդ պետք ա նենցը լինի դու իր հանդեպ նենց զգաս, որ զոհաբերես էդ մենակությունդ, հարմարվես նրա հետ լինելուն հանուն նրա հետ լինելու։

սենց, փիլիսոփայում եմ