գրականություն, փիլիսոփայական

Տեխնիկական վերափոխում


Մի ժամանակ ապրում էր կիսացնդած մի ծերունի: Նա ապրում էր քարանձավում՝ փրկվելով բնակավայրերի աղմուկից: Նրան կախարդ էին համարում, և այդ պատճառով նա աշակերտներ ուներ, ովքեր հույս ունեին նրանից սովորել կախարդանքի արվեստը: Բայց ծերունին ինքը չէր հոգում դրա մասին: Նա միայն ձգտում էր իմանալ, թե այդ ինչն է, որ նա չգիտի, բայց որը, ինչպես նա վստահ էր, միշտ տեղի է ունենում: Երկար մտորելով այն բաների մասին, որոնք սկզբունքայնորեն հասու չեն մտորումների համար, նա որոշեց, որ դժվարությունից դուրս գալու միակ միջոցը, կարմիր կավիճկի կտոր վերցնելով, քարանձավի պատին հնարավորինս զանազար դիագրամներ նկարելն է դրանցից այն մեկը գտնելու համար, որը նման կլինի այն բանին, ինչ ինքը չգիտի: Բազմաթիվ փորձերից հետո նրա խելքին փչեց նկարել կլոր: «Դա ճիշտ է, – զգաց նա: – Եվ այժմ նաև մի քառակուսի ներսում: Այդպես ավել լավ կլինի»: Նրա աշակերտները հետաքրքրասեր էին; բայց ամենն, ինչ նրանք կարող էին հասկանալ, այն էր, որ ծերունին ինչ-ինչ ընդունակություններ ունի, և նրանք պատրաստ էին ամեն ինչ տալու, որպեսզի իմանան, թե ինչ է նա անում: Բայց երբ նրանք հարցնում էին նրան՝ «Ի՞նչ ես այնտեղ անում», նա չէր պատասխանում: Ապա նրանք բացահայտեցին դիագրամները և ասեցին՝ «Ահա՛ այն»: Եվ նրանք սկսեցին արտանկարել դրանք: Սակայն կրկնօրինակելով նրանք ողջ գործընթացը շրջեցին վերջից սկիզբ՝ չնկատելով դա. նրանք կանխատեսեցին արդյունքը՝ հույս ունենալով, որ կկարողանան կրկնել ողջ գործընթացը, որը հանգեցրեց այդ արդյունքին: Ահա ինչպես դա տեղի ունեցավ այդ ժամանակ և ինչպես է լինում մինչ այսօր:

Կ. Գ. Յունգ

8 thoughts on “Տեխնիկական վերափոխում

  1. ես որ Յունգի փոխարեն լինեի իհարկե , այս բառերից հետո հետագա մեկնաբանությունս անիմաստ է ։Դ, բայց դե ես այդ ծերունուն կլորի մեջ հավասարակող n֊անկյուն նկարել կտայի, ու n֊ը կձգտացնեի անվերջության, այո։

Leave a comment