հոգեբանական, ցնդաբանություն, փիլիսոփայական, օրագրային

մենք՝ ինտրովերտներս :Պ


ու ինչի՞ ես չեմ կարողանում ազատվել տպավորությունից, որ ինտրովերտները ավելի լավ են հասկանում յունգի ինտրովերսիայի ու էքստրովերսիայի տեսությունը, քան էքստրովերտները: դրան էլ գումարած, որ չեմ կարողանում ազատվել պատկերացումից պատրանքի՞ց, որ ողջ աշխարհում ինտրովերտ ես եմ, յունգն էր ու էլի մի երկուսը դասախոսներիցս, դոպուսկայա կորած-մոլորած, ցեխագնդի հեռու ու հակադիր մասերում բնակվող մի քանի ինտրովերտի գոյություն

միգուցե այն պատճառով, որ չեմ կարողանում ազատվել տպավորությունից, որ յունգի տեսությունը հոգով ինտրովերտների մասոնական տեսություն է, իսկ այզենկի փոփոխածը էքստրովերտների համար է
ու այն զգացումից, որ աշխարհն է էքստրովերտների համար ու նրանց հարմարեցված
ու այն մտքերից անշուշտ մեծամոլական, որ ինտրովերտին ավելի հեշտ է հասկանալ էքստրովերտներին, քան հակառակը

ինչևէ
ինտրովերտներ
զգոն եղե՛ք

գրականություն, փիլիսոփայական

Հոգու ֆենոմենոլոգիան հեքիաթներում


Թեև ոչ-նյութականության հասկացությունը ինքնին չի բացառում իրականությունը, մակերեսային մտածողությունը անփոփոխ կերպով իրականությունը համադրում է նյութականության հետ: Ոգին և նյութը միանգամայն կարող են լինել միևնույն տրանսցենդենտալ գոյության դրևսորումները: Տանտրիստները, օրինակ, լիիրավորեն ասում են, որ նյութը ոչ այլ ինչ է, քան Աստծո մտքերի մասնավորեցում: Միակ անմիջական իրականությունը հանդիսանում է գիտակցության բովանդակությունների հոգեկան իրականությունը, որոնք այսպես ասած, ստանում են հոգևոր կամ նյութական ծագման պիտակ:
Կ.Գ. Յունգ

գրականություն, փիլիսոփայական

Տեխնիկական վերափոխում


Մի ժամանակ ապրում էր կիսացնդած մի ծերունի: Նա ապրում էր քարանձավում՝ փրկվելով բնակավայրերի աղմուկից: Նրան կախարդ էին համարում, և այդ պատճառով նա աշակերտներ ուներ, ովքեր հույս ունեին նրանից սովորել կախարդանքի արվեստը: Բայց ծերունին ինքը չէր հոգում դրա մասին: Նա միայն ձգտում էր իմանալ, թե այդ ինչն է, որ նա չգիտի, բայց որը, ինչպես նա վստահ էր, միշտ տեղի է ունենում: Երկար մտորելով այն բաների մասին, որոնք սկզբունքայնորեն հասու չեն մտորումների համար, նա որոշեց, որ դժվարությունից դուրս գալու միակ միջոցը, կարմիր կավիճկի կտոր վերցնելով, քարանձավի պատին հնարավորինս զանազար դիագրամներ նկարելն է դրանցից այն մեկը գտնելու համար, որը նման կլինի այն բանին, ինչ ինքը չգիտի: Բազմաթիվ փորձերից հետո նրա խելքին փչեց նկարել կլոր: «Դա ճիշտ է, – զգաց նա: – Եվ այժմ նաև մի քառակուսի ներսում: Այդպես ավել լավ կլինի»: Նրա աշակերտները հետաքրքրասեր էին; բայց ամենն, ինչ նրանք կարող էին հասկանալ, այն էր, որ ծերունին ինչ-ինչ ընդունակություններ ունի, և նրանք պատրաստ էին ամեն ինչ տալու, որպեսզի իմանան, թե ինչ է նա անում: Բայց երբ նրանք հարցնում էին նրան՝ «Ի՞նչ ես այնտեղ անում», նա չէր պատասխանում: Ապա նրանք բացահայտեցին դիագրամները և ասեցին՝ «Ահա՛ այն»: Եվ նրանք սկսեցին արտանկարել դրանք: Սակայն կրկնօրինակելով նրանք ողջ գործընթացը շրջեցին վերջից սկիզբ՝ չնկատելով դա. նրանք կանխատեսեցին արդյունքը՝ հույս ունենալով, որ կկարողանան կրկնել ողջ գործընթացը, որը հանգեցրեց այդ արդյունքին: Ահա ինչպես դա տեղի ունեցավ այդ ժամանակ և ինչպես է լինում մինչ այսօր:

Կ. Գ. Յունգ

գրականություն, փիլիսոփայական

Մոգական արարողություններ


… Օրինակ, մարդը հիվանդ է և հետևաբար կարիք ունի «թարմացման»: Դա նրա հետ պետք է «տեղի ունենա» դրսից, և որպեսզի դա իրականացվի հինվադին քարշ են տալիս պատի ծակի միջով, որը բացվում է նրա անկողնու գլխավերևում, ինչի արդյունքում նա նոր կյանք է ստանում; կամ նրան տալիս են նոր անուն և դրանով նաև ուրիշ հոգի և այդժամ դևերը նրան չեն ճանաչում այլևս; կամ նա պետք է սիմվոլիկ մահ վերապրի; կամ (ինչը բավական գրոտեսկային է) հիվանդին քաշում են կաշվե կովի միջով, որը այսպես ասած, խժռում է նրան և ապա դուրս մղում իրենից; …

Յունգ

գրականություն, հոգեբանական, փիլիսոփայական

Դավանանք


«Բայց ինչո՞ւ, – կհարցնեք դուք, – երկրի վրա մարդ անպայման պետք է հասնի գիտակցության բարձրագույն մակարդակին»:  Դա իրականում անկյունային հարց է, և ինձ հեշտ չէ պատասխանել դրան: Իրական պատասխանի փոխարեն ես կարող է միայն բացատրել իմ, այսպես ասած, դավանանքը. ես հավատում եմ, որ հազարավոր և միլիոնավոր տարիներ անց որևէ մեկը պետք է գիտակցի, որ սարերի ու օվկյանոսների, արևների և լուսինների, տիեզերքների ու մշուշների, բույսերի ու կենդանիների այս հրաշալի աշխարհը գոյություն ունի: Մի օր արևելաաֆրիկյան Ատի դաշտավայրում ոչ բարձր բլրակից ես հետևում էի վայրի կենդանիների հսկայական հոտին, որն արածում էր անձայն լուռության մեջ, ինչպես դա եղել է անհիշելի ժամանակներից ի վեր, և միայն նախնադարյան աշխարհի թույլ քամին էր հպվում նրանց: Այդժամ ես ինձ զգացի ինչպես առաջին մարդը, առաջին արարածը, որը ստեղծվել է իմանալու համար, որ այս ամենը գոյություն ունի: Ողջ աշխարհը իմ շուրջը դեռևս գտնվում էր նախապատմական վիճակում, նա չգիտեր, որ նա կա: Եվ հենց որ ես գիտակցեցի դա, աշխարհը սկսեց գոյություն ունենալ; չլիներ այդ պահը, դա երբեք տեղի չէր ունենա: Ողջ բնությունը փնտրում է այդ նպատակը և դա իրագործված է գտնում մարդու մեջ, բայց միայն զարգացած և լիովին գիտակից մարդու մեջ: Եվ ինչպե~ս է հարստանում աշխարհը գիտակցման այդ ուղու վրա մարդու մեջ յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր առաջխաղացումից:

Յունգ

գրականություն, հոգեբանական, փիլիսոփայական

Դաստիարակություն


Առաջընթացը և զարգացումը իդեալներ են, որոնցից հեշտ չէ հրաժարվել, բայց դրանք կորցնում են իրենց իմաստը հենց որ մարդ իր նոր կարգավիճակում հանդես է գալիս հենց իր մի մասի դերում՝ հեռու անգիտակցականի ստվերում, պարզունակ կամ նույնիսկ բարբարոսական վիճակում թողած իր կարևորագույն մասը: Իր բնույթից շեղված և նոր կարգավիճակի իմաստը հասկանալ անընդունակ գիտակցական բանականությունը, շատ հեշտ ընկնում է անհամեմատ ավելի վատ վիճակի մեջ, քան այն, որից ազատվելու համար նախատեսված էր նորարարությունը՝ exempla sunt odiosa! (Օրինակները ատելի են, այստեղ՝ օրինակներ ավել լավ է չբերել (լատ.)): Ֆրիդրիխ Շիլերը առաջինն էր, ով անդրադարձավ այս խնդրին; սակայն ոչ նրա ժամանակակիցները, ոչ հաջորդները ունակ չէին որևէ եզրակացության հանգելու: Դրա փոխարեն, մարդիկ, առավել քան երբևե, հակված են սահմանափակվել երեխաների դաստիարակությամբ: Այդ իսկ պատճառով ես կասկածում եմ, որ furor paedogogicus-ը (դաստիարակչական կատաղություն (լատ.)) աստծո կողմից տրված միջոց է Շիլերի կողմից շոշափված կենտրոնական հարցը՝ դաստիարակի դաստիրարակման խնդիրը, շրջանցելու համար: Երեխաներին դաստիարակում է այն, ինչ հանդիսանում է մեծահասակը, այլ ոչ թե այն, ինչ նա ասում է: Խոսքերի հանդեպ տարածված հավատը պարզապես բանականության հիվանդություն է, քանի որ նմանատիպ սնահավատությունը մեզ ավելի ու ավելի է հեռացնում մարդու հիմքերից ու այլասերում է մարդկանց դեպի ցանկացած նորաձև կարգախոսի տակ հանդես եկող աղետային անձնային նույնականություն: Մինչդեռ ամենը, ինչ հաղթահարվել է և գերազանցվել այսպես կոչված «առաջընթացի» կողմից, ավելի ու ավելի խորն է սուզվում անգիտակցականում, որտեղից, վերջին հաշվով, կրկին վեր է բարձրանում զանգվածների հետ պրիմիտիվ նույնականության վիճակը: Եվ առաջխաղացման փոխարեն իրականություն է դառնում այդ վիճակը:
Յունգ

փիլիսոփայական

Արվեստն ու գիտությունը


Մարդկությունը աստվածներին հաճո երկու մեծագույն բան է ստեղծել՝ գիտությունն ու արվեստը: Դրանք երկուսն էլ իրականության արտացոլանքն են: Իրականությունը բացատրելու փորձ անվանելը երևի շատ միակողմանի է և ոչ ամբողջական, քանզի դրանք միգուցե ժամանակային առումով երկրորդային, բայց  ավելի կարևոր գործառույթ ունեն՝ փոխել, ավելի ճիշտ՝ կազմակերպել, կառուցել իրականությունը, լրացնել այն:

Արվեստն ու գիտությունը նույն հարթության երևույթներ են: Դրանք երկուսն էլ սկիզբ են առնում, ծագում են իրականությունից ոչ պարզ պատճառահետևանքային իմաստով, ավելի հստակ՝ իրականությունը երկուսի դրդապատճառն է: Գիտությունը գնում է դեպի իրականություն, նա ծագում է դրանից, քանզի վրջինս իր նպատակն է՝ դրդապատճառը առջևում, ապագայում: Արվեստը գնում է իրականությունից Հորնիի նևռոտիկ մարդկանց տիպերի նման :Պ, ծագում է բուն իմաստով, բայց գնում հասնում է սատանի բախչեքը մեկ այլ իրականության, որը մենք անվանում ենք ոչ իրական:

Յունգյան տերմինոլոգիայով արվեստը կարելի է նմանացնել անիմային, գիտությունը՝ անիմուսին: Նրանք փոխլրացնում են: Ու ինչպես անցյալ դարում անիմուսը գերակայում էր, իսկ անիման մղված էր անգիտակցական, նմանապես գիտությունը հրաժարվել էր իրեն հասանելիք արվեստից:

Այդպես՝ դեռ վաղուց առաջարկ կար տարբերակել նկարագրողական ու բացատրական հոգեբանությունը ու մնացած գիտությունները: Անցյալ դարում հաստատված ու արդեն հիմա մոդայից դուրս եկող կանոնիկ գիտականության տեսանկյունից նկարագրողական գիտությունը բանի պետք չէ, դա գիտություն չէ: Երբ հոգեբանությունը XX դրաում սկսեց խոսել սիրո, կյանքի իմաստի, էքզիստենցիալ հիմնահարցերի, վերգիտակցական ապրումների մասին, դա ցնդաբանություն դիտվեց այլ գիտությունները և հենց հոգեբանության դասական դարձած ճյուղերի ներկայացուցիչների կողմից (ու մինչև հիմա էլ շարունակվում է բավական շատ գիտական համայնքներում): Հիմա մենք՝ պուբլիկան այդ հարցերին այնքան ենք սովորել, որ նույնիսկ գռեհիկացրել ենք ու սարքել պոպուլյար հոգեբանության առարկայի մի մաս աղջիկ կպցնելու հետ նույն հարթակին, որը փաստացի հակահոգեբանություն է: Շատերի կարծիքով հոգեբանությունը հենց դրանով էլ միայն զբաղվում է: Բայց սա ուրիշ օպերայից գրառումից է:

Այ արվեստը երբեք զազրելի չի համարել օգտվել գիտության նվաճումներից ու գիտականացնել իրեն: Հետաքրքիր համեմատություն՝ ինչպես և կայանք ավելի քիչ են վախենում տղամարդկային գծեր դրսևորել, քան տղամարդիկ կանացի: Երևի այն բանից է, որ մեր մշակույթը տղամարդկային-գիտական է ու դրանց բնորոշ հատկությունները ավելի հարգի են, քան կանացի-արվեստայինները:

Պետք չէ շատ գիտականացնել գիտությունը, քանզի արվեստազրկված գիտությունը ապահումանիզացված է: Դրա մեջից կորում է մարդը, թե դրա արդյունքները կիրառելու առումով, թե այդ արդյունքները ստանալու ճշգրտության առումով: Ասածս այն է, որ երբեք չենք կարող համոզված լինել, որ չափազանց գիտականացված, իր սահմանների մեջ կաղապարված գիտությունը, որին իր իսկ օրենքները թույլ չեն տալիս աջ ու ձախ նայել, երբեք չենք կարող համոզված լինել, որ այն իրավացի է:

Այնպես որ զգոն եղե՛ք ու աչքաբաց

գրականություն, հոգեբանական, փիլիսոփայական

Յունգը փսյուխեի՝ հոգու մասին


Թեև փսյուխեի յուրօրինակությունը երբեք չի կարող լիովին կերպարանավորվել իրականությունում, թեև այն կարող է մարմնավորվել միայն մոտավորապես, այնուամենայնիվ փսյուխեն մնում է  ողջ գիտակցության բացարձակ հիմքը: Դրա առավել խոր «շերտերը» կորցնում են իրենց անհատական յուրահատկությունը ինչքան ավելի և ավելի են սուզվում խավարի մեջ: «Իջնելով», կամ այլ կերպ ասած, մոտենալով ինքնավար ֆունկցիոնալ համակարգերին, դրանք դառնում են առավլ կոլեկտիվ և վերջապես դառնում են ունիվերսալ և հանգում են մարմնի նյութականության՝ քիմիական նյութերի մեջ:

գրականություն, փիլիսոփայական

Յունգը Նորածնի արքետիպի մասին


«Նորածինը» ծնվել է անգիտակցականի արգանդից, արգասված է մարդկային բնույթի խորքերից կամ ավելի շուտ հենց կենդանի Բնությունից: Նա մարմնավորում է կենսական ուժերը, որոնք գնտվում են մեր գիտակցության սահմանափակ տարածքից այն կողմ, նա մարմնավորում է միակողմանի գիտակցության համար անճանաչելի ճանապարհները և հնարավորությունները: «Նորածինը» ամբողջականության խորհրդանիշն է, որը ներառում է Բնության խորքային հիմքերը: Նա ներկայացնում է ամենաուժեղ և անխուսափելի ցանկությունը, որը բնորոշ է յուրաքանչյուր էակի՝ ինքնաիրացման ցանկությունը: Նա հանդիսանում է բնության բոլոր ուժեորվ և բնազդներով զինված, այսպես ասած, այլ ձևով անելու անկարողության կերպարանավորումը, այն դեպքում, երբ գիտակցությունը այլ կերպ վարվելու իր կարծեցյալ կարողության զոհն է դառնում անընդհատ: Ինքնաիրացման համառ պահանջը և պարտադրանքը բնության օրենքն է, և հետևաբար անհաղթահարելի ուժի օրենք, թեկուզ և սկզբում դրա ազդեցությունը աննշան է և քիչ հավանական:

“Հոգի և միֆ”